20
Սուզվում է ջրերում քիչ—քիչ:
Դիմացից բարձրանում է հիմա հինը—
Կորչում է Բաթումն աչքից։
Դեռ նոր ենք հեռացել մեր ափից—
Եվ ուրիշ է արդեն հիմա շուրջս.
25
Մոտենում է ահա— մի օսլայած կապիկ,
Եվ ահա՝ իր զրույցը.—
— Գիտե՞ք որ Տրո՛ցկին իր զորքով
Գնում է Մոսկվայի վրա։
Լռում է հայացքիս ներքո։
30
Խոժոռած՝ նայում ենք իրար։
— Դուք ճի՞շտ եք ասում,
— Իհա՛րկե։
Վկա է ձեր հոգին անմահ։
Հասկանու՛մ եմ։
35
Հանում եմ գլխարկս։—
Մտնում ենք—
«Արտասահման»
Ճեղքում է ծովը ճղփոցով
«Բուկովի՛նա» նավը։
40
Վերևում— երկինք է։
Դեմը ծով։
Վերևում—ներքևում—խոնավ է։
Շուրջս հնչում են օտար բառեր։
Շուրջս ջրերը,
45
Մարդիկ,
Իրերը