Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/245

Այս էջը հաստատված է


Ն.ԱԳՆԻՎՑԵՎ

ՀԵՔԻԱԹ ԿՈՄԻՆՏԵՐՆԻ ՄԱՍԻՆ


1


Խաղալիքների,
Կարկանդակնե՛րի,
Փոքրիկ ու չնչին
Բաների համար
5 Ծեծելով իրար,
Գզելով իրար,
Միշտ տխուր ու չար,
Ինչպես իսկական
Փոքրիկ գազաններ
10 Կային—չկային
Վեց երեխաներ։

2


Եվ նստել էին սյուների մոտին
Սյուները կպած իրենց ճակատին
Այդ լավ տղերքը, ինչպես հիմարներ
15 Վեց երեխաներ։

3


Իսկ այդ սյունե՞րը
Հասարակ հո՞ չեն․