Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/246

Այս էջը հաստատված է

Նայեցե՛ք հապա.
Դրանք սյուներ են
20 Պինդ,
Սահմանապահ...

4


Եվ այսպես ահա
Հետևե՛ք հիմա.
Ֆրանսիացի տղան՝
25 Անունը Ժակ՝
Ուտում է մի հսկա
Կարկանդակ․..

5


Իսկ անգլիացի
Երեխա Ջոնը —
30 Բոյը թիզ ու կես —
Մեծ ախորժակով
Ուտում է ահա
Իսկական բիֆշտեկս...

6


Նայեցե՛ք Ֆրիցին.
35 Այս գերմանացին
Ուտում է կրուպայով ապուր։
Իսկական
Գերմանական
Կերակուր..․

7


40 Իսկ չնչին երեխա
Չիու—Չաո—Չին—Չուն—Չեյը —