Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/247

Այս էջը հաստատված է

Հանգիստ մի կողմ նստած
Խմում է իր թեյը...

8


Իսկ մեր ռուս Գավրյուշը,
45 Որքան պատում է ուժը —
Կրծում է սև բոքոն,
Որ անչափ անուշ է։

9


Իսկ Տոմը սև,
Քանի որ չկար
50 Մի այլ բան համեղ —
Տխուր ու շվար
Ուտում էր
Դառը
Մանանեխ․․․

10


55 Այդպես դեմ ու դեմ
Սյուների ետև
Նստոտած նրանք
Աղմուկով, ծեծով,
Հարայ—հրոցով
60 Անցող—դարձողին
Համոզում էին,
Որ հնուց,
Վաղուց
Հիմա ու առաջ
65 Այս արևի տակ —
— «Իմ հայրենիքն է ամենից անուշ,