Ես հերոս եմ քաջ,
Իսկ դու այլանդակ․․․»։
Եվ նրանցից հենց որ մեկի
70
Քիթը մի քիչ հարևանի
Կողմը թեքվեր,
Հենց որ մեկը հարևանի
Կողմը նայեր —
Ռուսը լիներ,
75
Գերմանացին,
Թե չինացին —
Մյուսն իսկույն
Հարայ կտար,
«Կա՛ց» կկանչեր,
80
Կծղրտար։
Եվ հարևանն հարևանին,
Որպեսզի նա սյունից չանցնի,
Իրար անցած ու շտապով —
Ճիշտ ճակատին կտար թափով։
85
Կռվում էին տղերքն այս մեր
Թեկուզ հաճախ, սակայն ծածուկ.
Մեկը հանկարծ եղբոր գլխին
Կտար — ու պո՜ւկ։
Մյուսն էլ, դե,
90
Իրա հերթին
Կտար սրա
Քթին—մռթին,