Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/250

Այս էջը հաստատված է

Տո՛ւր, տրորի։
120 Դրա քունքին,
Դրա փորին, —
Տալիս իրար, ո՜նց են տալիս —
Բռունցքներ են գնում — գալիս...

17


Շուրջը նրանց —
125 Աղմուկ ու լաց,
Ողջը թափած,
Իրար անցած,
Ծեծ ու կռիվ,
Ճիչ ու կական —
130 Չես հասկանում էլ ո՛չ մի բան.
Ամեն մեկը, սակայն, իրա
Ուժն է գովում —
Ամեն մեկի քիթը թեկուզ
Փշրվում է, արյունոտվում։

18


135 Իսկ երբ արդեն
Չափից անցան,
Բոլորն էլ լավ
Ծեծ ստացան,
Բոլորի էլ
140 Քթին, դնչին
Կապտած տեղեր
Երևացին —
Քիչ էր մնում մեկը մեռնի —
Հնչեց հանկարծ
145 Ոտնաձայնը
«Կոմինտերնի».․․