Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/252

Այս էջը հաստատված է

Ամեն մեկդ այն ժամանակ
Կունենար շատ
Թե խաղալիք, թե կարկանդակ։
175 Կլինեիք դուք հավասար.
Չէ՞ որ ոտից մինչև գլուխ
Դուք նման էք, տղերք, իրար։

23


Դրա համար շուտով վառեք
Այդ սյուները ամենուրեք,
180 Այն ժամանակ
Դուք կունենաք
Ձեր հայրենի փոքրիկ գյուղի,
Կամ խրճիթի, խարխուլ խուղի —
Ձեր նեղ
185 Տան տեղ
Դուք կունենաք աշխարքը ողջ>
Երկիրն ամբողջ —
Ու կդառնա աշխարհն ազատ
Ձեր հայրենիքը հարազատ։

24


190 Տղերքն այստեղ
Միատեղ
Վրա տվին այն սյուներին։
— Էլ չենք դառնա մենք ձեր գերին։
Եվ պոկեցին
195 Դրանք իսկույն,
Չթողեցին
էլ ոչ մի սյուն։