Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Այս էջը հաստատված է

25


Իսկ հետս,
Վեց հոգով
200 Այդ նույն տեղում սեղան բացին,
Եվ առաջին անգամ կյանքում
Միասին
Նստեցին հացի։

26


«Առաջինը» ապուր էր —
205 Կրուպայով ապուր —
Իսկական
Գերմանական
Կերակուր։

27


Որպես երկրորդ
210 Տե՛ս մի, տե՛ս —
Տրվեց անգլիական բիֆշտեկս։

28


Ա՜յ քեզ ճաշ,
էլ ինչ ճաշ է, էլ ի՞նչ ճաշ —
Ոչ բոքոն կա, ոչ լավաշ․․․

29


215 Բայց որտեղի՞ց
Գտնեն հաց․
Գավրյուշն այստեղ՝
« — Կա՛ց տո, կա՛ց, —
Կերեք, տղերք,
220 Ռսի հաց․․․>>։