Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

30


Սակայն տղերքն,
Այդ ճաշին
Երբ նստեցին
Միասին —
225 Մանանեխն էլ եկավ պետք.
Բիֆշտեկսի հետ մանանեխ —
Ախ, ինչքա՛ն է նա համեղ...

31


Բոլոր համեղ բաներն այս
Կերան նրանք հազիվ—հազ․
230 Բոլորն հո այդ չէ՞ր սակայն։
— Կերեք, տղերք,
էս էլ ձեզ —
Պիրոժնիներ ֆրանսիական...

32


Եվ այստեղ էլ —
235 Լցր՛ու դե,
Քեֆն ուզում է
Քո եթե —
Խմի՛ր չինի
Անուշ թեյ...

33


240 Եվ առաջին
Անգամ նրանք
Հարց տվեցին
Իրար ուրախ․
— Հրա՞շք էր այս,
245 Զարման՞ք էր այս․