Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Այս էջը հաստատված է


ԸUS ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆԻ

ԸՆԿԵՐՆԵՐԸ



Նրանք փոքրիկ էին՝ երեխան ու կատուն,
Մեկտեղ խաղում էին տախտակների վրա,
Մինչև մութը իջներ, մինչև հայրը գար տուն
Ու հողագույն հացով կերակրեր նրանց։

5 Հայրը բանվոր էր։ Միշտ, առավոտվա ծեգին,
Նա գործարան կերթար ու ետ կգար մութին․
Հաց կբերեր իրա երեխային մի քիչ։
Երեխան էլ կտար՝ կեսը կատուն ուտի։

Էսպես ապրում էին։ Հայրը նրանց մեկ—մեկ
10 Բան կպատմեր դրսի, հարուստների մասին,
Որ կուշտ են միշտ նրանք, բայց չեն հոգնում

երբեք,–

Եվ «Մարսելիեզ» կերգեր, որ երեխան լսի։

Ու կպատմեր, որ միշտ ի՛նքը հոգնի պիտի,
Պիտի արյուն թքե, որ չոր փշրանք գա տուն․
15 Ու լռություն դարձած՝ իրիկնային մութին
Կլսեին նրան երեխան ու կատուն․․․