Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/275

Այս էջը հաստատված է


ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ՌՈՄԱՆՏԻԿԱՆ


...Մենք չէինք շրջում,
Որպես անրջում,
Օ, ո՛չ։ —
Չէինք ուղարկում
5 Գարունքին ողջույն, —
Օ, ոչ,
Օ, ոչ, —
Ո՛չ նրա համար, որ հինը ծամենք —
Անցանք ծայրեծայր այս երկիրը մենք։

10 Մենք անցնում էինք
Աղբի մութ փոսեր —
Թող դրանց երբեմն
Քաղաքներ ասեն։

Թող նրանք, որ այստեղ չեն եղել երբեք —
15 Որպես վառ ռոմանտիկա՝ այդ աղբը երգեն։

Նեղ, քթները կախ, հողագույն տներ,
Փողոցները — մութ, խլուրդի բներ,
Տները տվել են ճակատ—ճակատի
Ու անվերջ ծխում են քթների տակից։