Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/276

Այս էջը հաստատված է

20 Ծնկները ծալած նստել է խանութում՝
Լիմոնե չալմայով մի մարդ.
Փողոցի եռուզեռն է դիտում
Ժպիտով մեղմ ու հանդարտ։
Հաստավիզ ժանդարմը

25 Չի ուզում ձրի
Իր չնչին ռոճիկն ունենալ—
Պուրակից նա քշում է
Այն ցոփ զույգերին,
Որ այնտեղ ցանկացել են շնալ։

30 Կալյանի թմբիրը մշուշած վրա՛ն Էր՝
Լուռ, խաղաղ նիրհել է կիսամութ սրճարանը։
Անկյունում մի ծերուկ, մորուքը դեղին,
Հիացքով նայում է ծառայող տղին։ —

Իր զառամ հասակից, թե կրքից —
35 Կաթում է թուքը շրթունքից, —
Եվ զառամ շրթերով մռմռում է նա.
— Լահուֆ—լյու—վալլահ,
Լահուֆ—լյու—վալլահ,
Վալլահ... վալլահ...

40 Սակայն տեսնելով զույգերին,
Որոնց քշում է ժանդարմը —
Թքում է նրանց երեսին
Այդ զառամ պառավը։
Թքում ու —
45 Ժպտում է գոհ —
«Ամե՛ն ինչ — պապական օրենքով»