Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Այս էջը հաստատված է

Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն։
75 Թե կարող ես — այնպե՛ս արա դու,
Որ այստեղ․․․ նոր քաղաք բուսնի...

Բայց դու... դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...

— Ախ, լուսինն ահա վերևում,
80 Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «էնզելի»․․․

Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
Երազում տեսնում է ինձ։
85 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին։