Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Այս էջը հաստատված է


Ն. ՆԵԿՐԱՍՈՎ

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ


Վանյա․— Ո՞վ է շինել այս ճանապարհը։
Հայրը.— Կոմս Կլեյնմիխելը, սիրելի՛ս։


Օ, բարի՛ հայրիկ, ինչու եք խաբում
Ձեր որդուն խոսքով այդ նսեմ,—
Թույլ տվեք լուսնի ցոլքերի ներքո
Ես նրան ճիշտը ասեմ։

5 Աշխատանքն այդ, Վա՛նյա, սոսկալի դժվար էր․—
Չէ՛ր կարող շինել դա մի մարդ։
Աշխարհում մի արքա կա, այդ արքան

անողո՛ք է,—

Սո՛վ է անունը նրա։

Նա բանակներ է վարում, ծովերում նա
10 Շարժում է նավերը, դաշտում
Քշում է գութանը և անդուլ հսկում է,
Ուր աշխատանքն է իշխում։

Հենց նա՛ էլ քշել է այստեղ մասսաները,
Շատերը դաժան պայքարում,
15 Կյանքի կոչելով անպտուղ այս չոլերը —
Մեռել են այս գորշ քարերում։