Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/309

Այս էջը հաստատված է

Պտույտ է գալիս ամեն ինչ,— և մենք
Արձակում ենք խոր, հուսահատ մի ճիչ.—
— Օ, կա՛նգ առ, պտույտ անողոք ու նենգ,
Թույլ տուր հավաքենք մեր ուշքը մի քիչ։

25 Այս գերության մեջ հոգնած, չարչարված՝
էլ սի՞րտ կմնա ցատկել—խնդալու,—
Թե մեզ թողնեին հիմա դաշտը բաց —
Կընկնեինք իսկույն խոտում — քնելու։
Մենք ուզում ենք շուտ տուն վերադառնալ, —
30 Թեկուզ իզուր ենք տներս գնում.
Այնտեղ չենք կարող վիշտը մոռանալ —
Կարի՛քն է այնտեղ մեզ դիմավորում։
Այնտեղ հոգնատանջ գլուխները մեր
Դնելով մեր մոր չոր կրծքի վրա,
35 Դա՛ռը կսկիծով հեկեկում ենք մենք
Ու պատառոտում խեղճ սիրտը նրա․․․»։