Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

Իմ սերն անե՛ծք է երկնքի՛ դեմ՝
Ջահի պես վեր է նա ցցած։

50 Ես վեհ կեցած մի աշտարակ եմ՝
Համակ երկաթ ու դարերից։
Ձեզ զազրելի է իմ կրակը,
Բայց ընդունում եք ինձ էլի։

Օ, ես նրանցն եմ, ով անսեր է,
55 Ում սիրտը բիրտ է ու հիվանդ,
Ով որ սիրում է, որ իր սերը
Եվ թուքը քաղցր ինձ թվա։

Նրանք սիրում են, որ իմ սերը
Մնում է մութ այս անդունդում,
60 Ուր ալ դրո՛շ է անիծելը՝
Փռված միգում այս ու տենդում։

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Օրը օրին,
Նորից ու նորից,
65 Ու՞մ ես ուզում դու — ասա՛։

— Ահա արևը հին՝ փախած մթի խայթից՝
Ոսկիներ է ցրել իրիկնային մայթին,
Եվ ձգվել է ահա, որպես հսկա մի օձ,
Հսկա քաղաքը — տե՛ս, փակուղի ու փողոց
70 Կայծկլտում են այնտեղ կրակների ակնից,
Ուր կանչում է, որպես հավերժական մագնիտ
Կի՜նը.— կեցել է նա մայրամուտին մռայլ,
Որպես հպարտ արձան, հորիզոնի վրա։