Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Այս էջը հաստատված է

Օ, ձեռքերին այն, որ արնոտ են,
Տալիս եմ քաղցր մարմինս ես․
Ես — նա՛ եմ, վախն ում անծանոթ է,
Նետված է բա՜րձր իմ ամոթը,
105 Որպես մեղսանք մի — միշտ ու անվերջ։

Էլ ո՞վ կառնի ինձ — հենց այս պահուս—
Մութ պանդոկում մի թեկուզ մահու:

— Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած,
Ո՞ւմ ես ուզում դու — անհագ։

110 — Ով տա ինձ արնոտ մի դանակ։