Եվ էնտեղ, ուր թորում էր գազեթը
Խեղդող թույն —
Կծծե ֆայանսը գլազեթի
Ոչ թե մեզ —
25
Մարդկային արյուն։
Իսկ երբ դանակը հագենա,
Ազգերի դրոշները թափե ցած —
Կելնե արևը,
Կարևի
30
Չինաստանի վրա։
Ե՞րբ.
— Տարիներ անց...
— Երբ կուլիներ միլիոն,
Առած ոխ,
35
Առած սվին —
Կքայլեն տեքստիլ գործարաններից,
Կշարժեն հանք ու ձուլարան։
Եվ աշխատանքին —
Կլինի նոր գին.
40
Չի փոխվի կրկին լացի նա։
Եվ աշխատանքին —
Կլինի նոր գին.—
Ոչ թե կոպեկ կրկին,
Այլ —
45
ԿԱՐՄԻՐ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ..․