Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/325

Այս էջը հաստատված է


ԵՎՐՈՊԱ



Ճորտի խեղդող որջից
Շանթի պես նա թռավ՝ ինքն իրմով հիացած.
Ոտքերով նա կոխոտում է մոխիրն ու ցնցոտիները,
Իսկ ձեռքերով սեղմում կոկորդն արքաների։
5 Օ՜, հույս և սպասում։
Օ՜ տանջանքը քշված ազատասերների, որ

մաքրում են իրենց ըմբոստ հոգին

օտար հեռաստաններում,—

Օ՜, որքա՜ն սրտեր կան հիմա տխրությունով հիվանդ․
Վերադարձե՛ք այսօր ձեր տները, թող նոր կյանք

բացվի ձեզ համար։

Իսկ դուք, որ ոսկի էիք առնում, որպեսզի

ժողովրդին արատավորեք,

10 Իմացե՛ք, ստախոսներ և վաշխառուներ, որ
      ձեր բոլոր կառափնատների, ձեր մոլության,
Եվ նրա համար, որ դուք որպես որդեր,
     ծծում էիք միամիտ ու բարի

մուրացկաններին,

Եվ նրա, որ, խոստանալով, խաբում էին

շուրթերն արքայական

Եվ, դրժելով երդումը, քրքջում էին—