ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
«Զանգուն ու Արաքսը սեգ» — Գրել է 1922 թ․ ամռանը Երևանում։ Տպագրվել է տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։
ԱՍՊԵՏԱԿԱՆ
(էջ 39 )
Գրել է 1922 թ․ օգոստոսի 1—3—ը Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է 1923 թ․ Նք գիրք II. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինիս Չ—ի սեփական օրինակից (Երկերի այս օրինակը, որ բանաստեղծը նվիրել է իր դստերը՝ Արփենիկ Չարենցին, պահպանվում է Չ—ի դստեր մոտ)։
ԳԱԹ ՉՖ պահպանվում է պոեմի մեքենագրված՝ հավանաբար ՆՔ—ին ներկայացրած տեքստը։
«Ասպետականի» մասին Մ. Գևորգյանը մանրամասնություններ է պատմում իր հուշերում, որը կրճատումներով է տպագրվել «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» գրքում — Պետհրատ, Երևան, 1961 թ․։ Հուշերի լրիվ տեքստը տե՛ս ԳԱԹ ՉՖ Մ. Գևորգյանի հուշերի բնագիրը։
Մ. Գևորգյանի (1879—1962) անձնական արխիվում Չ—ի ձեռագրով պահպանվել է «Ասպետականից» երկու պատառիկ։ Դրանցից մեկը ռապսոդիայի առաջին տարբերակներից է՝ «Երկու կրակ» վերնագրով.
ԵՐԿՈԻ ԿՐԱԿ
|