պոեմի սկզբից հանել — «Էյ, դուք, որ գալու եք էգուց» մինչև «դեպի ժամանակը» տողերը, не включительно, այսինքն` բաց թողնել սկզբից այդ տողերը և պոեմն սկսել հետևյալ տողից, որ կլինի
«Դեպի Ժամանակը։
Մկան չկա հոգնած։
Ես էլ,
Նա էլ,
Դու էլ
Սղոցում է օդը,
Տարիները
Կամքս մեքենա.
Միտքս Ուելս։
և այլն մինչև վերջ» (տե՛ս Պատմա-բանասիրական հանդես, 1964, № 1, էջ 166—167)։
Ուելսի Ժամանակի մեքենայով — նկատի ունի անգլիական գրող, ֆանտաստիկ վեպերի հեղինակ Հերբերթ Ուելսի (1866—1946) «Ժամանակի մեքենան» վեպը (1895), որի հերոսը «ժամանակի մեքենայով» ճանապարհորդում է 802701 թիվը։
В. Ч. К. — ВЧК — Всероссийская Чрезвычайная Комиссия — Համառուսական արտակարգ հանձնաժողովի ռուսերեն կրճատ անվանումն է։
Տեսնո՞ւմ եք գլխարկս. վրան աստղ է — Կարմիր աստղով (մեջտեղը մուրճ ու մանգաղ) գլխարկ կրելը սովետական կյանքտւմ լայնորեն ընդունված էր առանձնապես 20-ական թթ․:
Կամիլ Ֆլամարիոն (1942—1925) — Ֆրանսիական աստղաբաշխ, ուսումնասիրել է Մարսը, Լուսինը, հայտնի է աստղաբաշխական գիտա-մասսայական գրքերով։
(Ես նրան մի գրքում կարդացել եմ) — Ակնարկում է Ուելսի նույն վեպը, որտեղ մեր օրերի մարդկանցից ապագայի մարդիկ անհամեմատ փոքր կազմվածք ունեն և հասակ։
Երսովնարկոմ, Երոևտրիբունալ, Երչեկա — Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի, Հեղափոխական տրիբունալի և Արտակարգ հանձնաժողովի կրճատ անվանումներն են ռուսերենով։ Բանաստեղծական բարեհնչունության համար, թերևս, Չ֊ը Հայաստանի փոխարեն օգտագործել է Երևանը։