Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/359

Այս էջը հաստատված է

Նյու—Յորք Սիտի — Քաղաքի ֆինանսական կենտրոնը։
На te! — նշանակում է ա՛ռ եք, տեսեք, ռուսերեն արտահայտություն է։
էս պրեզիդենտն էր, որ 14 պունկտ ներկայացրեց Վերսալում—
Ակնարկում է 1913—1921 թթ․ ԱՄՆ—ի վարչապետ Վուդրո Վիլսոնի (1856—1924) 14 կետից բաղկացած դեկլարացիան ուղղված ամերիկյան կոնգրեսին (1918 թ․ հունվարի 18), որ համարվում է Վերսալի դաշնագրի քաղաքական նախապատրաստումը։
Պուանկարե Ռայմոն (1860—1934) — Բուրժուական գործիչ, 1913—1920 թթ․ Ֆրանսիայի վարչապետ, 1922 թ․ հունվարից — 1924 թ. հունիսը՝ պրեմեր—մինիստր։
«Դե զաֆեր էտրանժե» — Երևի պետք է լիներ «Կաֆե դես էտրաժնե».
ֆրանսերեն, է՝ օտարականների սրճարան։
Կմանժեք — Ֆրանսերեն մանժե՝ ուտել բայից․ կուտերք։
Ֆիֆի — Ֆրանսերեն բառ է՝ մանկիկ, սիրունիկ, թռչնակ, գործ է
ածված հասարակաց տան կին արհամարհական իմաստով։
«Լե գրան աֆերիստ» — Ֆրանսերեն արտահայտություն է,
նշանակում է մեծ խաբեբա։
Վերսալ — Նախկինում ֆրանսական թագավորների նստատեղին,
հետագայում մեծապես ռազմական քաղաք։
Վերսալում դուք որս չտեսնեք էլ թեպետ...— Ակնարկում է 1919 թ. հունիսի 28—ին ստորագրված Վերսալի հայտնի դաշնագիրը և դաշնագրով Ֆրանսիային տրված իրավունքները, որի հիման վրա Պուանկարեն աշխատում էր ապահովել Ֆրանսիայի գերիշխող դերը Եվրոպայում։ Նմանօրինակ քայլ էր նաև գերմանական մարզերի (Ռուրի) օկուպացումը, որ ակնարկում է Չ—ը հաջորդ տողերում։
Ժեներալ Դեգուտ — 1919 թ. հոկտեմբերից 1924 թ. հունվարը ֆրանսական օկուպացիոն զորքերի հրամանատար Ռեյնի մարզում (Գերմանիա), գերմանական պրոլետարիատի ելույթների ճնշողներից մեկը 1923 թ. հունվարին Ռուրում։
Գլիստ — Ռուսերեն բառ է՝ ճիճու։
Էբերտ Ֆրիդրիխ (1871—1925) — Գերմանական աջ—սոցիալիստների
պարագլուխներից․ 1919—1925 թթ․ Գերմանիայի վարչապետ։
Դոյչլանդը — Գերմանիան է՝ գերմանացիների անվանումով։