Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Այս էջը հաստատված է

Գերմանիայի օձիքը Ստիննեսի ձեոքին — 1994 թ. ապրիլի 12֊ին Ստիննեսի մահվան առիթով «Իզվեստիա»-ն գրում էր․ «Ստիննեսին անվանումն էին Գերմանիայի անթակագիր թագավորը»։
Մյուսից — մուսյո Պուանկարեն — Ակնարկում է ժամանակի ֆրանսական վարչապեա Ռայմոն Պուանկարեի նվաճողական քաղաքականությունը, գերմանական Ռուրի շրջանի ֆրանսական օկուպացումը։
Պատերազմ է — Ակնարկվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Ստիննեսի ֆինանսական ուռճացումը պատերազմի տարիներին։
Ստիննեսը ուզում է ֆրանսական Լոթարինգը — Ակնարկվում է
Գերմանիայի նվաճողական ձգտումները Առաջին համաշխարհային
պատերազմում։
Հեղափոխություն — Ակնարկվում է Գերմանական բուրժուական
հեղափոխությունը 1918 թ. նոյեմբերին և ապա՝ բանվոր դասակարգի ընդվզումը 1919 թ․ հունվարին։
Նոսկեներ — Գերմանական աջ սոցիալիստ Գուստավ Նոսկեի անունից. նկատի ունի նրա մասնակցությունը Բեռլինի բանվոր դասակարգի և նրա առաջնորդների արյունոտ դատաստանին 1919 թ․ հունվարին։
Շեյդեման — 1819 թ․ փետրվար—հունիսին գլխավորել է
գերմանական կառավարությունը, արյան մեջ խեղդել
բանվորական շարժումները։
...Եվ ընկավ Բավարիայում Եվգենի Լեվինեն — Ակնարկվում է բավարական սովետական հանրապետության անկումը 1919 թ․ մայիսին․ հետադիմական ուժերի հաշվեհարդարը բավարական հեղափոխության առաջնորդ Եվգենի Լեվինեի հետ (ծնվ․ 1883)։
էթերաբ նստեց, նսաեց Նոսկեն — Ակնարկում է գերմանական, այսպես կոչված, սոցիալ—դեմոկրատական կառավարության կազմվելը 1919 թ. փետրվարին․ կառավարության մեջ վարչապետ էր առաջինը, ռազմական մինիստր՝ երկրորդը։
Ռայխովեր — Վերսալի դաշնագրի համաձայն 1919 թ. ստեղծված Գերմանիայի ռազմական ուժերը՝ բաղկացած հետևակից ու նավատորմից։