Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

Զանգուն ու Արաքսը սեգ
Գալիս են—մեջս թափվում։
Ես նրանց հայրը լուսե,
Ես նրանց որդին չափղուն։

5 Գինո՜վ եմ ես նրանց ջրով,
Նրանք իմ երգով են գինով։
Եփվում ենք արևի ճենճերով․
Գնում ենք․
Ու՞ր ենք գնում․․․

10 Ցերեկները զուռնան արևի,
Գիշերները սրինգը լուսնի.
էսպես— հազար o՛ր կարևի
Ու հազար սերունդ կբուսնի։

Կթափվի Արաքսը նրանց մեջ,
15 Զանգուն ջղերը կլցվի,
Մինչ մի օր—բոլորս մեկ —
Կհասնենք Կարմիր Մծբին․․․