Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Այս էջը հաստատված է


I


Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի։
5 Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ֊կրակ,
Երգում էր սե՛րը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան։

II


Երգում էր կարոտն իր արթուն,
10 Երգում էր ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ։
Իր մռայլ օրերի բանտում,
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
15 Երգում էր հեգ մի տրուբադուր
Մահացու հարվածն իր տեգի...

III


«․․․Հոգնած ու թույլ մի խաչակիր՝
Ես մի օր այն դղյակը մտա․
Ասպետի լաթեր էր հագիս,
20 Զրահներս՝ ժանգոտած ու թաց։