Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

Ես տեսա աչքե՛րը նրա մութ
Ու մորուքը՝ ճերմակ ու սուր։

VII


Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
50 Իննսուներեք տարեկան...
Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
Դեռ նայում էին չար ու ագահ։
Նա կարող էր լինել արքա
Մավրերի, կամ ցեղին Արաբ.
55 Նա կարող էր լինել բռնակալ —
Ամբո՛ղջ աշխարհի վրա։

VIII


Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
Բայց իրանը, պիրկ ու խիզախ՝
Նա պահում էր անմար խանդով
60 Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ։
Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
Պղնձե վահանի նման թեք,
Եվ իր քայլքը՝ բիրտ ու վստահ —
Նժույգի քա՛յլք էր երկաթե։

IX


65 —Ընդունե՜ք հարկը դղյակիս
Որպես ձեր հարկն հարազատ...
Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
Օրհնությունը, իբրև ընծա։—
Ես նրան դրախտ ցանկացա,
70 Ես նրան տվեցի երկու խաչ,—
Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
Հնչեցին քնար ու ծնծղա։