Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Այս էջը հաստատված է

X


․․․Ու մտան երկու գեղանի
Աղջիկներ՝ հուր–հրեղեն...
75 Մոտեցան կլոր սեղանին,
Դրեցին գավաթներ հողե։
Ու ճկուն շարժումով մի պարե՝
Իրենց սեգ ողջույնը տվին...
Ուխտավո՛ր, նման մի արև
80 Մի՛ անգամ թող կյանքդ արևի։

XI


Ուխտավո՛ր, մի՛ անգամ կյանքիդ
Օրերում տխուր ու մռայլ
Թող ցոլա հրահուր ու անգին
Այդպիսի մի բախտ քո վրա։
85 Թող բացվի այդպիսի մի լույս
Երկրային կյանքում քո խավար —
Եվ ապա՝ տանջանքին հլու՝
Թող սիրտդ հավիտյա՛ն նվա։

XII


Երկու լույս էին վառ նրանք...
90 Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր հրաշքներ լուսե...
Մեկի բոյը— սեգ մինարեթ,
Մյուսինը— սև՛ մի սոսի.
95 Մեկը վառ, պայծառ մի արև,
Մեկը կաթ, արծաթ մի լուսին։

XIII


Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի.