Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Այս էջը հաստատված է

Մյուսի աչքերը — տխուր
100 Միրաժներ էին անմեկին։
Մեկի կուրծքը մզկի՜թ էր սպիտակ,
Մյուսինը — սե՜գ մի տաճար.
Մեկը բիլ գազե՛լ էր կապուտաչ,
Մեկը հուր նժո՜ւյգ սևաչյա...

XIV


105 Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել...
Մյուսի քայլքն հրաթև —
Թռի՛չք էր դաշտերում ավազե...
Աշխարհում դեռ չի՛ երազել
110 Նման բախտ և ո՛չ մի արքա,—
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՜լ էր Անդոն չարկամ։
     

XV


Ու հոսում էր հուր—հրահուր,
Թափվում էր գինին սեղանին։
115 Ու տարփում էին բո՛ց մի մահու
Մարմինները նրանց գեղանի։
Ու քամում էր գավաթը հողե,
Ու նայում էր Անդոն չարկամ —
Կույսերին հո՜ւր—հրեղեն՝
120 Աչքերով չա՛ր ու ագահ։

XVI


Ու իջավ, որպես սև գիշեր
Եմ սրտին թախիծը մռայլ։
Ու մի ամպ՝ մութ—մշուշե՝
Ծանրացավ հոգուս վրա։