Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Այս էջը հաստատված է

Իմ հոգում պարեցին նրանց
Մարմինները լու՜յս ու լուսե։
 

XX


Եվ, ինչպես հավաքվում է քամին
Դաշտերում մառ ավազե,
155 Կամ ինչպես չար թշնամուն
Մոտենում են քայլերն հովազի,
Կամ ինչպես բեդվինը չարկամ
Հարձակվում է հեռվից հանկարծ—
Մի կարոտ խո՜ր ու ագահ
160 Իմ հոգում շաչեց ու ընկավ։

XXI


Մինչև լույս աղմկեց իմ հոգում
Այդ կարոտը, որպես ուրագան,
Մինչև լույս մռնչաց անքուն
Այդ կարոտը չա՜ր ու ագահ։
165 Մինչև լույս իմ հոգում շաչեց
Այդ կարոտը, որպես է՛գ մի հովազ,—
Ու ծեգին իմ սիրտը հողմածեծ
Անապա՜տ էր արդեն գորշավազ։
 

XXII


Անապատ էր արդեն գորշ ու շոգ
170 Իմ հոգին՝ տապ ու մթին,
Ուր անբավ կարոտը ճնշող
Հղանում էր տենդեր անմեկին։
Կախված էր իմ գլխին կարծես
Անշարժ ու շոգ մի արև—
175 Ու ծարավ արշավում էի ես
Դաշտերում անջուր—մոխիրե․․․