Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Այս էջը հաստատված է

XXIII


Ու թվում էր, թե նորի՛ց, նորի՛ց
Ահա ես՝ խոլ մի խաչակիր —
Թռչում եմ դաշտերով մոխիրե՝
180 Ժանգոտած զրահներ հագիս։
Արշավում եմ անխոնջ ու ծարավ
Ու նորից եռանդ եմ ու վազք,—
Դաշտերով տոթ, գորշավազ
Արշավու՜մ եմ դեպի Դամասկ։

XXIV


185 Այն գիշերը ուշ լուսացավ,
Այն գիշերը տևեց մի դար։
Այն գիշերը անթի՜վ անգամ
Ես Կարմիր Քաղաքը մտա։
Այն գիշերը խեղդամահ արի
190 Իմ սրտում հազա՛ր սարացին,—
Եվ նայում էին ինձ խավարից
Այն կույսերը հուր—հրածին...

XXV


Առավոտը, մռայլ, բացվեց։
Դուրսը մութ էր, մրրիկ ու քամի։
195 Գլխիկոր՝ դեռ նստած էի ես՝
Կռթնած կլոր սեղանին։
Իմ սրտում անապատ էր արդեն,
Իմ սրտում կեսօ՛ր էր արդեն շոգ—
Երբ դղյակը դանդաղ զարթնեց.
{{տող|200}Լսեցի հեռու մի շշուկ։

XXVI


Ու վագրի նման վիրավոր
Ցատկեցի իսկույն ես տեղից․