Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Այս էջը հաստատված է

Ես կանգնել էի քարացած,
230 Ես զգում էի, որ հիմա
Կծալվեն ոտքերս հանկարծ
Հողմածեծ շամբերի նման։

XXX


Եվ ես էլ չիմացա— ինչպես
Հաջորդ վայրկյանին, խանդոտ—
235 Քարացել էի արդեն ես
Այն մռայլ, այն մութ դռան մոտ։
Եվ զգում էի ես միայն
Մի կարոտ՝ հուր—խելագար,
Որ մի էգ բորենու նման
240 Ուտում էր սիրտս ագահ։

XXXI


Ես կանգնել էի դռան մոտ,
Բայց տեսնում էի արդեն ես
Մարմինները նրանց խանդոտ
Մարմինները լույս ու հրկեզ։
245 Եվ տեսնում էի, որ մռայլ
Ծերունու անկար խանդով
Հրեղեն մարմինները նրանց
Չարչարո՛ւմ է Ալֆոնս Անդոն...

XXXII


Ես տեսնում էի կույսերի
250 Մարմինները՝ երկու ա՛լ—կրակ
Որ ծերի մութ գիշերին
Գալարվում էին ալվլան։
Ես տեսնում էի ծերունու
Մարմինը՝ չոր—հողագույն