Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Այս էջը հաստատված է

՛255 Մի ճիվա՛ղ էր սև֊լրբենի,
Մի կարիճ էր Ալֆոնս Անդոն...

XXXIII


Ու փարվել էր Ալֆոնս Անդոն
Գալարուն ու տոթ կույսերին,
Ու խմում էր անհագ եռանդով
260 Քրտինքները նրանց ուսերի։
Քրտնքոտ ծնկերին էր փարում,
Ձեռքերով մարում էր երկու բոց,
Գրկում էր մեջքերը գալարուն,
Փարվում էր՝ չար ու անթով,

XXXIV



265 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
270 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․


XXXV


Ես տեսնում էի մշուշում
Տարփանքով վառվող երկու բոց,
275 Երկուսի մեջտեղում— ծեր մի շուն․․․
Ու լալիս էր հոգիս հողմակոծ։
Որպես հուր երկու ժապավեն,
Երկու օձ՝ սպի՛տակ ու սև —
Ծերունու մարմինը փաթաթել,
280 Գալարվում էին օձաձև։