Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Այս էջը հաստատված է

XXXVI



Ես նայում էի հուսահատ
Ու ճչում էր հոգիս խանդից
Եվ ուզում էր հոգիս— նզովված
Տիեզերքն ու կյանքը քանդի։
285 Կուտակվում էր կրծքում իմ տոչոր
Ահռելի ու սև մի սամում,—
Ես արդեն— մի վա՛գր էի չար,
Փոթորի՛կ էի ես անհուն։

XXXVII


Ես կարող էի բյուրավոր
290 Ոսոխներ խեղդել, հոշոտել,—
Հորդահոս արյան ծարավով
Արնահամ դիակներ ուտել։
Որպես չար, արնախում բորենի
Ես կարող էի սի՛րտը հանել —
295 Թե ընկած լիներ ծերունին
Իմ ճանկերը պիրկ ու անել։

XXXVIII


Բայց կանգնել էի ես քարացած
Ու խղճուկ էի, որպես շուն։
Լսվում էր ներսից երգի ձայն,
300 Ու պարում էին մշուշում։
Ու պարում էին երկու հուր,
Երկու բոց՝ սպիտակ ու սև —
Ու փարվում էին ծերունուն
Գալարքով խո՜լ֊օձաձև․․․

XXXIX


305 Պայթե՛ց փոթորիկը գլխիս
Եվ սիրտս ահեղ մռնչաց։