Մրրիկի պես շաչով մտա ներս,
Բորենու պես ագա՜հ ու չար։
Ու իջավ տեգս երկաթե
310
Նրա չոր կրծքին ծերուկ,–
Ու հաջորդ վայրկյանին արդեն
Թավալվում էր նա ա՜լ լճերում։
Ու լցվեց բաղանիքը հանկարծ
Կանացի սուր ճիչերով․
315
Զգացի, որ կրծքիս ընկան,
Բռնեցին ինձ երկու ուրու։
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու հուր հրեշներ է՛գ․
Երկու չար ոսոխներ օձաձև,
320
Երկու խոլ չարքե՛ր հուսաբեկ։
Ու վայում էին կատաղի,
Ու ծեծում էին ինձ նրանք։
Նրանց դեմքը դարձել էր դեղին
Ու հայացքը՝ օձ ալվլան։
325
Այդ վայրկյանը հուր֊արյունի
Զառանցանք էր՝ խո՜լ միստերի․
Ու հոսում էր ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից․․․
Ճանկռթում էին նրանք ինձ,
330
Գազազած՝ ձեռքերս կծում,
Ու թքում էին դեմքիս
Վահրով՝ դառն ու կծու։