Ու լուսե մատներով չարկամ
Իմ աչքե՜րն էին փորփրում.
335
Օ, մահու քա՜ղցր վայրկյան,
Օ, նզո՜վք, անե՜ծք, աններում։
Զառանցանք էր, տենդ էր թվում
Այդ վրեժը չար էգերի։
Ու տրվել էի ես հլու
340
Նրանց չար, տանջող կամքերին։
Ու խփում էին երեսիս
Նրանք հուր֊թեթև ոտքերով։
Ու անհույս, սև մի կսկիծ
Լցվում էր սիրտս խռով...
345
Եվ հանկարծ թողեցին նրանք ինձ
Ու հասան մեռած ծերուկին։
Կախվեցին նրա չոր դեմքից,
Փարվեցին կրկի՛ն, կրկի՛ն։
Ու ներկում էր արյունը նրա սև,
350
Ծերունու արյունը մութ —
Մարմինները նրանց լուսե,
Մարմինները՝ դառն ու անգութ։
Համբուրում էին ծերուկի
Սպիտակ շրթերը նրանք։
355
Ու ճչում էին դառնագին,
Ու կանչում էին— նրան։
Ու սրբում էին վերքի
Արյունը մազերո՜վ իրենց սև։—