Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է

Ու ընկած էի ես մեջքիս՝
360 Մերժված, խե՞ղճ ու անսեր...

XLVI


Ո՞վ երկինք, պայթի՛ր գլխիս,
Փոթորի՛կ, մազերիս տեղա՛.
Տատասկնե՛ր թող բացվեն ճամփիս,
Կայծակնն՛ր գլխիս թող շողան։
365 Կուրանա՛ն թող աչքերն իմ դաժան,
Չորանա՛ թող ձե՛ռքը իմ չար,
Թող գգվի ինձ մա՛հ տարաժամ,
Թող հոգիս դժոխքո՛ւմ ճչա...

XLVII


Ինձ գցին բանտը դղյակի,
370 Ինձ համար սուսեր սրեցին։
Բայց էլի լիքն Էր հոգիս
Այն սիրով հուր֊հրածին։
Ու մռայլ բանտից ես փախա,
Որ կյանքի գո՛րշ ճամփեքին
375 Երգեմ իմ այս սե՛րն արնահամ
Ու հատու հարվածը իմ տեգի։

XLVIII


Չուզեցի մեռնել բանտում
Ու թաղել սերս անհետ։
Ուզեցի լինել տրուբադուր,
380 Դղյակից—դղյակ թափառել։
Ուզեցի, որ լուռ չմնա,
Չմարի սիրտս հրկեզ,—
Ուզեցի ապրե՛լ մշտական,
Որ նրանց գովքը երգեմ։