Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

XLIX



385 Երկու լույս էին վառ նրանք,
Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու խոլ արև հուրհուրան,
Երկու հուր—հրաշքներ լուսե։
Մեկի բոյը— սեգ մինարեթ,
390 Մյուսինը— սև մի սոսի․
Մեկը— վառ, անմար մի արև,
Մեկը— կաթ, արծաթ մի լուսին։

L


Բեդվինի խարույկներ էին խոլ
Սևամած աչքերը մեկի,
395 Մյուսի աչքերը— տխուր
Միրաժներ էին անմեկին։
Մեկի կուրծքը մզկի՛թ, էր սպիտակ,
Մյուսինը— սե՛գ մի տաճար,
Մեկը— բիլ գազե՛լ էր կապուտաչ,
400 Մեկը— հուր—նժո՛ւյգ սևաչյա։

LI


Մեկը թիռ քայլում էր թեթև,
Թռչկոտում էր, որպես բիլ գազել,
Մյուսի քայլքն հրաթև—
Թռի՛չք էր դաշտերում ավազե։
405 Աշխարհում դեռ չի՛ երազել
Նման բախտ և ո՛չ մի արքա,
Բայց այդ վառ բախտին տիրացել,
Տիրացե՜լ էր Անդոն չարկամ․․․

LII


Ես կարող էի նրանց հետ
410 Աստծու գահին տիրանալ,