Տեսարանը բեմ է, բեմի վրա — թամաշա շանը տվողը՝
Ղարան։
ՂԱՐԱ
Ընկերնե՛ր։
Էս ես եմ սարքե ձեզ համար։
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ։
Ոչի՛նչ։
5
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Քին։
10
Ինչերի՞դ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»։
Էդպիսի խոսքեր ճռճռան,
էդպիսի շորեր մե թավուր,
15
Ձեր պա՞պն է տեսե երազում։
Հասկանու՞մ եք․
Ասենք թե մե օր
էդպես են պաչե-պաչպչե,
էդպես են համոզե իրար․
20
Սիրեկանն ասել է՝ հա,
Աղջիկը՝ չէ՛։