Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Այս էջը հաստատված է

Կամ իրա քեռին,
Կամ ախպերը,
Կամ քեռու տղեն,
55 Որ երեկ թքում էր մեր ռեխին,
Ասում էր՝ մեռի,
Կամ գաթա թխե, որ ուտեմ։
էդպե՞ս էր.
չէ՞․
60 Իսկ էսօր—
Ծակն է մտե։
Էլ չկա։
Нету.
Յոխտուր։
65 Փաս։—
էդ մասին է հենց սա գրած։
Բա՞ս։

—ՅԱՇԱՍԸՆ ԿԱՊԿԱԶ—


(Ինտերնացիոնալ) ՂԱՐԱ Ինտերնացիոնալից հետո
խոսում է ձեռով-ոտով,

Ընկերնե՛ր։
70 Մեր,
Հենց էս մեր
Կապկազում— հիշու՞մ եք ոնց էր—չէ՞
Որ ասեմ— վախենամ խնչեք։
Ընչի՞․
75 Չունքի որ տեր էին էստեղ՝ հայ, ռուս, թուրք,
     վրացի կնյազը, խանութպանը, տերտերը,
     աղամելիքը, վարժապետը, մոլլան,
     հարբած դուքընչին։
Կամ—
Հենց էս մեր թառռոնը պետական․