Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Այս էջը հաստատված է

— Ցի՛րկ:
Թամա՛մ թամաշա։
110 Ի՞նչ է.
Սովո՞ր էին
Էս բեմում երևալ թագով։
Թո՛ղ,
Թող գան Փափազն ու Օրին
115 Ձեզ համար խաղան ղարագյոզ...

(Էստեղ տալիս է զանգը Ղարան, հետո՝ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ)։

ՂԱՐԱ
Էստեղից սկսվում է թամաշեն:
Չորս աչքով աշե՛ք։
Տեսնո՞ւմ եք.
Բեմը—
120 Դատարկ է, բան չկա.
Ոչ անտառ,
Ոչ օթաղ,
Ոչ էլ ուրիշ դեկոր։
Մենակ մե զանգ վերից քաշ է տված թոկով։
125 Դեմը մեկ էլ— մե չարխ,
Որ դառնում է հաճախ.
Փոխում է գույնը՝
Սև է,
Դառնում է ալաճա,
130 Հետո— կապույտ,
Դեղին—
Նայած տեղին։
Ամա թե էդ չարխը ներկած—
Դեպի աջ շուռ գա՝ կդառնա ճերմակ,
135 Դեպի ձախ— կարմիր.