ԲՈԼՈՐԸ մեբերան.
ԿՈՐ—ՉԻ՛—
225
ԿՈՐ—ՉԻ՛—ԿՈՐՉԻ՛:
ՄԵՆՇԵՎԵԿ մոտենում է կամաց, ձեռաց խառնվում
բանվոր տղերանց։
ԴԱՇՆԱԿ ետևից գալիս բռնում է Մենշևիկի թևից։
ՄՈՒՍԱՎԱԹՆ էլ կամաց մոտենում է իբրև թե ակամա:
ԲԱՆՎՈՐ ուզում է շարունակի ճառը։
ՄԵՆՇԵՎԻԿ, ԴԱՇՆԱԿ, ՄՈՒՍԱՎԱԹ
Ուռռա՜, ուռռռա՜, ուռռռռա՜ա՜ա՜ա՜:
ԲԱՆՎՈՐ միամիտ, հալած յուղ կարծելով դրանց փչած
քամին.
Ճի՜շտ է...
Դրանք մեբերան.
Ճի՛շտ է, ճի՛շտ, ճի՛շտ է։
ԲԱՆՎՈՐ ոգևորված
Տավարիշչի՛։
230
Էսպե՛ս։
Թագավորը չկա:
Հիմի պետք է, որ մենք
Թռցնենք—
Նրա քեռուն, տղին, թոռին, ծոռին,
քավորին, քավորի աղջկան:—
235
Տավարիշչի՛,
Կորչի՛ն
Մոլլան, տերտերը, կնյազը, բուրժուազին,
չարչին: