Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

Էս խոսքերի վրա՝ չարչին, վարժապետը, ադվակատը,
կնյազը, աղամելիքը հավաքվում են էլի։ Խառնվում են
իրար, աղմուկ, հարայ-հրոց, ուռա։
№ 5 այսինքը ԲԱԼՇԵՎԻԿ
    260 Տավարիշչի՜։
     Սու՛տ է․
     Թե որ թողնենք՝ սրանք մեզ հենց հում-հում

կուտեն:

Էստեղ ԴԱՇՆԱԿԸ
      Հայրենակիցնե՛ր։
      Սու՛տ է։
265 Առաջ դեռ հալա թուրքին քշենք Իզմիր—
      Հետո,
      Կամաց-կամաց,
      Թե կուզեք— կհասնենք սոցիալիզմի։

Էստեղ դրսից աղմուկ։ Գալիս է զինվորի ձենը՝ զիլ, ոնց,
որ ձեն քամու։

      Տավարիշչի՛։
270 էլ չե՛մ ուզում կռվեմ։
      Դալո՜յ— դալո՜յ— դալո՜յ։

ՁԱՅՆԵՐ
      Ո՞նց թե...
ՁԱՑՆԵՐ
      Ընչի՞...
ՁԱՅՆԵՐ
      Լա-իլ-լահ-ուլ-Ալլահ։

ԱՐՁԱԳԱՆՔ
275 Հայ— հու՜ու՜ու՜․․.