Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Այս էջը հաստատված է

ԶԻՆՎՈՐ
290 Տավարիշչի՛,
Ես
Գնում եմ է՛ստեղից։
Թողնում եմ ձեզ էլի՝
Գյուղ, քաղաք, հող, թոփ, թվանք, թուր,

                                      
երկաթուղի—

ՁԱՅՆԵՐ
295 Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք։

ԶԻՆՎՈՐ
էս բոլորը մենք— զոռով ենք վերցրե,
էս բոլորը— ձեզ.
Ձե՛րն է եղե։

ԿՆՅԱԶ
Կեցցե՜։

ԱՂԱՄԵԼԻՔ
300 Կեցցե՜ տղեն։

ԶԻՆՎՈՐ
Եղբայր ենք մենք հիմի։
Ամեն ազգ ի՛նքն է տեր իրա կալին, կթին—

էստեղ վազում ջուրը— մոլլի, կնյազի, աղամելիքի,
մուսավաթի քթից։

ԶԻՆՎՈՐ
Տավարիշչի՛։
Դե,
305 Մնաք բարո՛վ հիմի։