Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

ՂԱՐԱ
     էստեղ... Սե′յմ։
     Այսինքը, ներողություն, փաշա,—
     410 Թառռոն է, թամաշա։

ՓԱՇԱ բարկացած տալիս է մի սիլլա ռեխին. Ղարան
թռչում է տեղից։ էստեղ մտնում է ԳԵՐՄԱՆԱՑԻՆ
(սպա)։

ԳԵՐՄ. ՍՊԱ
     Շա′։
     Վա՞ս մախեն զի, փաշա′։

ՓԱՇԱ գլոփ տալով․
     Ես... ոչի′նչ․
     Խրատում եմ մե քիչ։

ԳԵՐՄ․ ՍՊԱ

    415 Զե′յռ գութ։
     Ալզո′, հե′ռռ,
     Աբա մի քիթդ դեսը բե′ր։

Խփում է Ղարայի ռեխին։
     Է′ս քեզ խրատ ինձնից։
     Կանչի′ր մեծիդ։

ՓԱՇԱ խփելով ետևից.
    420 Դե շո′ւտ։
     Հայդե′։
     Կորի′։
ՂԱՐԱ կանչում է վախեցած․
      Գե՜-գե՜չ-կո՜րի: