Վազում է դուրս։ ԳԵԳԵՉԿՈՐԻ մտնում է սուս ու փուս,
խոնարհ, չոքում կանգնում է ետևի ոտքերի վրա․
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Խորի՜ն հարգանքներս, հե՛ռռ, ու փաշա՛։
425
Վաղուց է սպասում էինք ձեզ։
Թե որ չէիք եկե՝ վա՛յ մեզ։
Ես,
Հանուն սոցիալիզմի,
Պատրաստ եմ, թե կուզեք, թռչել Կարսից
Իզմիր,
430
Միայն թե ոտքը ձեր,
Հե՛ռռ ու փաշա՛,
Բայլշևիկին ճզմի։
ՓԱՇԱ բարկացած–վախեցած.
Իզմի՜ր․.. Ի՞նչ Իզմիր, ընչի՞ Իզմիր։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Հե՛ռռ գեներալ,
435
Փաշա՛,
Լսե՛ք մեզ մի․..
ԳԵՐՄ. ՍՊԱ խիստ.
Հե՛ռռ,
Ոտքի՛,
Վախտը չէ լացի, կոծի, սոցիալիզմի,
ուշացած աղոթքի
Քաշում կանգնեցնում է ոտքի։
440
Ի՞նչ է էստեղ։
Ասե՛ք։