Չկա.
Քամի՛։
Մենք,
Ես ու փաշեն,
470
Եկել ենք ձեր գործերին աշենք։
Հիմի լսե՛ք—ասեմ․
Դուք էգուց սեյմը կցրեք,
Կդառնաք տերություն երեք,
Կամ, կուզեք—չորս, հինգ, վեց, յոթ, ութ
475
Մենակ թե Ռուսը—կափո՛ւտ։
Հասկացա՞ք,
էսպե՛ս։
Էգո՛ւց։
Իսկ մենք —
480
Գալիս ենք—գնանք Բաքու։
Գո՞ւթ։
Թխեցի՞նք։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
Շա՜տ գեղեցիկ։
Օգուտ։
485
Մեզ օգուտ,
Ձեզ օգուտ,
Փաշին օգուտ,
Բալշևիկին—կափո՛ւտ։
ԳԵՐՄ․ ՍՊԱ
Գո՛ւթ, գո՛ւթ, գութ։