Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Այս էջը հաստատված է

ԿԱՐՃԻԿՑԱՆ ոգևորված.
     Հաստա՛տ։
     Հայտարարում եմ ծովից—ծով Հայաստան

ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Ուրեմն, գա՛ումարջոս Սաքարթ...

ԹՈՓՉԻԲԱՇ
555 Ազր․․․
ԿԱՐՃԻԿՅԱՆ
     Հայաս․․․

ՂԱՐԱ բեմի ետևից
     Յա՛շասըն Կապկազ։
ԳԵԳԵՉԿՈՐԻ
     Ընկերնե՛ր,
     Նիստը հայտարարում եմ փակված։
Դուրս։ Վազում են գազեթ ծախողները՝ հայ, թուրք,
ռուս։

560 — Գազե՛թ, գազե՛թ, գազեթ...
— Հորիզոն․․․
          — Սա՛քարթվելո․․․

— Մշա՜կ․․․

— Թուրքերը հասել են Ղարաքիլիսա․․․
565 — Բալշևիկները Գանձակ․․․
— Գերմանացիք ջարդվել են

Վերդենի տակին

Վազում են դուրս։ Գալիս են նորերը։
     — Վեչե՛րնի, վեչե՛րնի, վեչե՛րնի․․․
     — Լեհաստանի նոտան Չիչե՛րինին․․․