ՂԱՐԱ
Այո՛, պ․ մինիստր։
ԿԱՐՃԻԿՅԱՆ
Ո՛ւր է․․․
Շո՞ւտ կհասնի մեզ, թև՞․․․
ՂԱՐԱ վազելով դուրս.
650
Հիմի կգա էստեղ։
ԿԱՐՃԻԿՅԱՆ ուրախությունից գլուխկոնծի՝ երգում է։
— Վերջա՜պես հա՜—սա ես իմ մուրազի՜ն․․․
Կտրում է Էս խոսքերի վրա. կանգնում է ոտքի, խոսում
է ինքնիրան.
էսպե՛ս։
Անգլիացին։
Մեր հզոր,
655
Խելացի,
Դաշնակից—դրացին։
Ցույց կտա բոլորին։
Կթռչեն,
Կկորչեն —
660
Ռուսը,
Թուրքը,
Ազրբեյջանցին,
Կակուլի—վրացին։
Էստեղ—ե՛ս կմնամ նստած,
665
Կե՛ր, խմի գինի ու փստա,
Վերջապես, Կարճիկ ուստա՛,
Կունենաս Թիֆլիսից—Պոլիս ծովից—ծով
Հայաստան։