Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/100

Այս էջը հաստատված է

Արագ մտավ տուն։— Կինը հարցական
Հառեց մի վայրկյան աչքերը նրա
475 Շորերին, դեմքին և ոչինչ չասեց։—
Սենյակում, փայտյա սեղանի վրա
Դրված էր մի հին դեղին ինքնաեռ,
Կողքին — մի քանի դատարկ բաժակներ —
Եվ ուրիշ ոչինչ։ — Թափառ աչքերով
480 Նայեց մի վայրկյան այդ ամենին նա,
«Թեյ կա՞»— հարցըրեց մեքենայաբար
Կնոջը — և երբ կինը օրորեց
Գլուխը — նա լուռ վերարկուն հանեց
Եվ գնաց, պառկեց անկյունում դրված
485 Անկողնի վրա։— «Հարբա՞ծ է» իրեն
Հարց տվեց մտքում կինը, հետո լուռ,
Չարացած դեմքով չանչ արավ նրան —
Եվ ինքն էլ, իր հին շորերն հանելով,
Մտավ անկողին։—
490

Սենյակի մթնում,

Խոր լռության մեջ այդ գիշեր երկար
Մտածում էր նա` աչքերը հառած
Մութ առաստաղին։— Եվ սրթսրթալով
Երբ վերջապես նա աչքերը փակեց
495 Եվ քունը՝ խոնավ, գգվող թաթերով
Սկսեց իջնել նրա աչքերին,—
Դեռ հնչում էին նրա ականջին
Ամեհի խոսքեր ու ոտնաձայներ,
Կրակներ էին իր դեմ կայծկլտում —
Եվ մթության մեջ թվում էր նրան
Թե իր հոգնաբեկ մարմնի վրայով
Դոփելով անցնում, անցնում են անվերջ
Հայրոյի նման ածխադեմ մարդկանց
Երկաթյա գնդեր,— գնում են դեպի
505 Երկաթից, կամքից ու աշխատանքից