Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Այս էջը հաստատված է


Ցոլացին մի պահ նրա պղտորված
Գիտակցության մեջ երեկվա իր մեծ
340 Խոհերի վերջին փշրանքները — և
Սուզվեցին անդարձ ուղեղի մուժում։—
Նա թթված դեմքով բացեց իր հսկա
Հաշվեմատյանը, մի վերջին անգամ
Բութ, դժգոհ դեմքով իր շուրջը նայեց —
345 Եվ խորասուզվեց իր մանրակրկիտ,
Անվերջ, չհատնող հաշիվների մեջ։—
«Հը, հո չե՞ս հարբել գիշերը»— նրան
Հարցրեց Կարոն, հաշվապահը։— նա
Լուռ, անթարթ նայեց նրա աչքերին
550 Եվ ասաց.— «Այո՛ ... մի փոքր... երեկ...
Ժողովից հետո...»— Եվ կրկին նա լուռ
թեքվեց իր հսկա մատյանի վրա
Եվ խորասուզվեց հաշիվների մեջ...
. . . . . . . . . . . . . . . . . . . .
555

Այսպես

Մի անգամ ահա այդ փոքրիկ մարդու,
Այդ հաշվետարի մոտով, այդքան մոտ,
Թնդալով անցավ մեր մեծ առօրյան,
Նա անգամ զգաց, շոշափեց մտքով
560 Ընթացքը նրա հսկավիթխարի,—
Նայեց նա մի պահ հրաշքի նման
Իր աչքերի դեմ բռնկված այդ վեհ,
Այդ շռնդալով անցնող պատկերին —
Եվ Ընկճվելով նրա ամեհի
565 Մեծության ներքո, այդ անգրկելի,
Անհուն վեհության — սուզվեց նա կրկին
Իր սովորական մտմտանքի մեջ...

Եվ նովելը մեր վերջացավ այսպես։—
1929, X—XI